ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի ԱԺ փոխնախագահի հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ:

Մեր երկրի Ազգային ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ Ազգային ժողովում գործում են AIPA-ի բազմաթիվ խորհրդարանների հետ բարեկամության խմբեր եւ հույս է հայտնել, որ երկու խորհրդարաններում նման խմբերի ստեղծումը կարող է արդյունավետ կամուրջ հանդիսանալ՝ նպաստելով միջխորհրդարանական փոխգործակցությանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել Հայաստանում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը:

Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.