Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսիի Ազատության հրապարակում նախօրեին տեղի է ունեցել «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով բազմահազարանոց հանրահավաք։

Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ վերահաստատելու իրենց աջակցությունը եվրոպական ուղուն։

Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակիցները փորձել են խոչընդոտել ելույթներն, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, հրապարակի հարևանությամբ գտնվող «Մոնոգրաֆ» հյուրանոցի պատշգամբից լազերային լույսեր գցելով բեմ։ Հյուրանոցը պատկանում է իշխող կուսակցության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին։

Հանրահավաքին ելույթ են ունեցել ակտիվիստներ, ուսանողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, երաժշտական խմբեր։ ​Վրաստանի օրհներգը կատարել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։

Կառավարության անդամները հայտարարել են, թե եվրոպական ընտրության համար երթն իրականում ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից և այն համեմատել են ԼԳԲՏ համայնքի երթի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.