Անկարայում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, հինգը վիրավորվել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, մահապարտ է ռումբ տեղադրել: Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել էր, որ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա: