Կառավարությունը հարկային նոր արտոնություններ է տրամադրում ՏՏ ընկերություններին |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում և այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։

Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։ Այս կարգավորումը 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում ևս կգործի․ նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսի չափով։

Փոփոխություններով եկամտահարկի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրվելու նաև այն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։ Բացի այս, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝ 20-ի փոխարեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.