Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:16-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Վայք քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ռ. Կ., ծնված 1980 թ, բեռնված արևային վահանակներով՝ մոտ 28 տոննա) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.