Իմփիչմենթ ու բանտ. Զուրաբիշվիլին կանխատեսել է՝ ինչ է սպասվում իրեն ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում |panorama.am|

panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսմամբ, եթե հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի, իրեն կարող են իմփիչմենթ հայտարարել և բանտ նստեցնել:

«Միգուցե, ինձ իմփիչմենթի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», – «Գրուզիա օնլայնի» հաղորդմամբ, այսպես է պատասխանել Զուրաբիշվիլին  այն հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե  ընտրություններում  հաղթի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Ըստ Զուրաբիշվիլիի, այս ընտրություններն ունեն էքզիստենցիալ նշանակություն։

Միաժամանակ նախագահը պատասխանել է այն հարցին, եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ինչպե՞ս կհավասարակշռվեն Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, թե՞ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Զուրաբիշվիլիի խոսքով, «Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»։

«Վրաստանը միացել է պատժամիջոցներին նույն մակարդակով, ինչ Մոլդովան, թեև կան նրբերանգներ։ Դա խնդիր չէ։ Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Կար մեկ հստակ ճանապարհ, որին հետևել էր «Վրացական երազանքը» իր կառավարման երկար ժամանակաշրջանում, դա եվրաինտեգրման ճանապարհն էր, քանի որ չկա այլ այլընտրանք, որտեղ Վրաստանը ձեռք բերի անկախություն, բարգավաճում, խաղաղություն։ Բնակչության 90%-ն այդպես է կարծում։ Վերջին 30 տարիների ընթացքում ոչինչ չի կանգնեցրել բնակչությանն այս ճանապարհին։ Այս ճանապարհը կհաղթի, քանի որ այլընտրանք չկա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.