aliq.ge: Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
«Մառնեուլիի ընտրատարածքային հանձնաժողովն այցելել է ընտրատեղամաս և ուսումնասիրել նշված փաստը։ Գործընթացը տեղում դադարեցվել է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անհապաղ խորհրդակցություն է հրավիրել, և նշված ընտրաեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել»,- ասել է Իոսելիանին:
Ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել ընտրակեղծիքների հոդվածով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։