Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցությունը առաջատար է 52,99 տոկոսով՝ ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր 38,4 տոկոսի, որոնք հաղթահարել են 5 տոկոս ընտրական շեմը: Այս մասին հայտնում է Civil Georgia լրատվամիջոցը։
Նախնական արդյունքները հիմնված են 2206 տեղամասերի վրա, որը կազմում է էլեկտրոնային եղանակով քվեարկած տեղամասերի 97%-ը (բոլոր տեղամասերի 90%-ը)։
Արդյունքները կարող են փոխվել, քանի որ ԿԸՀ-ն պատրաստվում է հավաքել էլեկտրոնային տեղամասերի մնացած 3%-ը, ինչպես նաև ընտրողների ավելի քան այն 10%-ի ձայները, որոնք իրավունք ունեին քվեարկելու արտասահմանում և Վրաստանի հեռավոր և լեռնային շրջաններում՝ ավանդական քվեարկության ձևաչափով:
Ակնկալվում է, որ վերջնական պաշտոնական արդյունքները հասանելի կլինեն հոկտեմբերի 27-ի առավոտյան։