aliq.ge: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 3 111 տեղամասերից 3088 տեղամասերի նախնական արդյունքները (99.261%)։
Խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով առաջատար է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայները ստացել է «Կոալիցիան փոփոխությունների համար» միավորումը:
Տվյալները հետևյալն են՝
«Վրացական երազանք»՝ 54.234%;
«Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 10.822%;
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,105%;
«Ուժեղ Վրաստան»՝ 8.758%;
«Գախարիան Վրաստանի համար»՝ 7.753%
«Գիրչի»՝ 3.004%
«Հայրենասիրական դաշինք»՝ 2.45%
«Լեյբորիստական կուսակցություն»՝ 0.728%
Ըստ ԿԸՀ-ի՝ նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,94%, ընտրություններին մասնակցել է 2 060 412 ընտրող։