civilnet.am: Պաշտոնական նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Վրացական երազանքը համոզիչ հաղթանակ է տարել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնք աչքի են ընկել ընտրախախտումներով։
Տեղամասերի 85%-ի արդյունքներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վրացական երազանքին տվել է ձայների 54%-ը։ Սա նրանց խորհրդարանում կապահովի 150 աթոռից 89-ը՝ զգալիորեն գերազանցելով մեծամասնության համար անհրաժեշտ 76 մանդատը։
Սա ավելի բարձր է, քան նախորդ՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ստացած 48%-ը։
Չորս ընդդիմադիր կուսակցություն հաղթահարել է խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց շեմը՝ Փոփոխությունների կոալիցիան, Միասնություն – Ազգային շարժումը, Հզոր Վրաստանը և Հանուն Վրաստանի ուժերը։
Ժամը 20:00-ին քվեարկության ավարտին մասնակցությունը կազմել է 59%։
Արդյունքները պարզ դառնալուն պես 2024-ի ընտրությունները դիտարկելու համար ստեղծված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիան մեղադրել է կառավարությանը ընտրական խարդախության բարդ սխեմա իրականացնելու մեջ և պահանջել է անվավեր ճանաչել արդյունքները։
WeVote-ը բաղկացած է մի շարք առաջատար ՀԿ-ներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS), Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, IDFI և այլն։ Խումբը երկրով մեկ ընտրական տեղամասեր է ուղարկել 2,000 դիտորդ։
Բոլոր չորս խոշոր ընդդիմադիր խմբավորումները վիճարկել են արդյունքները։
Շարունակությունը՝ civilnet.am-ում