Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունը որևէ բան փոխելու ռեսուրս չունի. Կոբախիձե |news.am|

news.am: Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունն ընդհանրապես որևէ ռեսուրս չունի որևէ բան փոխելու համար, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավարը։ Այս մասին հաղորդում է NewsGeorgia-ն։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54%-ը։ Ընդդիմությունը հայտարարել է կեղծիքների և արդյունքները չճանաչելու մասին։

«Մեր հաղթանակը տպավորիչ է և ակնհայտ է։ Էլեկտրոնային ընտրությունների և նախընտրական աննախադեպ իրավիճակի պայմաններում ձայների մանիպուլյացիայի մասին խոսելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Իհարկե, նրանց բոլոր նման փորձերը դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Կոբախիձեն։

Ակնկալվում է, որ ընդդիմության հետագա գործողությունների ծրագրերը կհայտարարվեն այսօրվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով չորս ընդդիմադիր միավորումներ ընտրություններում հաղթահարել են 5%-ի շեմը՝ ընդհանուր առմամբ ստանալով 37,3 տոկոս։ Դրանք են՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միասնություն՝ հանուն Վրաստանի փրկության», «Ուժեղ Վրաստան» և նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Նրանք բոլորը Գործողությունների խարտիայի մասնակիցներ են, որով պարտավորվել են Վրաստանը վերադարձնել բարեփոխումների ուղի և վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.