Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի |1lurer.am|

1lurer.am: Ես ցանկանում եմ ասել, որ որպես այս երկրում միակ անկախ ինստիտուտ, չեմ ճանաչում այս ընտրությունը, այն չի կարելի ճանաչել, քանի որ դա նույնն է, ինչ ընդունել Ռուսաստանի ներխուժումը, Վրաստանի հպատակվելը Ռուսաստանին: Ես դրա համար չեմ եկել այս երկիր: Այդ մասին, ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե վրաց ժողովուրդը պետք է պաշտպանի իր սեփական ընտրությունը:

«Մեր նախնիները դրա համար չեն ապրել: Մենք դրա հետ չենք հաշտվի: Քանի որ ես մեկ մարդ չեմ, այլ ինստիտուտ, որը ներկայացնում է Վրաստանի բնակչությանը, պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները, մենք չենք ընդունում նման եղանակով Ռուսաստանի մտնելը Վրաստան: Մենք միասին ոտքի կկանգնենք:

Ինձ հետ են կուսակցությունները, որոնք պաշտպանել են եվրոպական ապագան, Խարտիան: Ես կցանկանայի ձեզ վաղը՝ ժամը 19:00-ին, հրավիրել Ռուսթավելի պողոտա, որպեսզի միասին կարողանանք աշխարհին հայտարարել, որ չենք ընդունում այս ընտրությունները, պաշտպանում ենք ցանկացած ձայնի մեր սահմանադրական իրավունքը, սակայն ամենագլխավորը՝ մեր ապագան ու ապագայում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.