Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել

 Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային միացավ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և հանդես եկավ ելույթով։ Զուրաբիշվիլին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ևս մեկ անգամ նշեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ 

Վրացական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ ընդդիմադիր «Միասնություն- Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է.

«Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլև ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։

Մենք չենք պատրաստվում գնալ որեւէ բանակցության, չենք պատրաստվում որևէ երկխոսություն վարել։ Միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կանցկացվեն միջազգային վարչակազմի կողմից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.