Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան ավարտվել է։

Ընդդիմության կողմնակիցները հանրահավաքի ավարտին երգել են Եվրամիության և Վրաստանի հիմները։

Չնայած ակցիայի ավարտին, մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց։ Ընդդիմության առաջնորդները խոստացել են հետագա ծրագրերի մասին հայտարարել ավելի ուշ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում ընթանում էր ընդդիմության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքը: 

Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.