Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների մասին |1lurer.am|

1lurer.am: Զինված ուժերի ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի հետևանքով կարող են մահանալ։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վիճակագրությանը:

«Մեր մարտահրավերն այս շարքում (մահվան դեպքերի), իրականում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը ու սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասաց նախարարը։

Այս տեսանկյունից, ըստ Պապիկյանի, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ակտիվ ներդրումը Զինված ուժերում, ինչը կբարձրացնի կարգապահական ու վերահսկողական հնարավորությունները, նաև կպակասեցնի կամ կվերացնի ցավալի դեպքերի թիվը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.