Ամիրյան փողոցի շենքի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 20։44-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.