Ռուստամ Բադասյանը Հայաստանում բացառում է հարկային «տեռորը» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հարկային «տեռոր» չկա, իսկ վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Հայաստանում հարկային «տեռոր» չկա։ Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Մասնավորապես, նախնական հայտարարագրման գործընթացն արագացվել է, ինչը զգալիորեն նվազեցնում է մաքսազերծման ժամանակը։ 

«Եթե նախկինում տնտեսվարողները ստիպված էին մի քանի օր հատկացնել այս գործընթացին, ապա այժմ գործընթացը տևում է ընդամենը 15 րոպեից մինչև մի քանի ժամ»,-եզրափակեց Բադասյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.