Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 121 200 000 դրամ

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող երկու ՍՊ ընկերությունների սեփականատերը և գործունեությունը փաստացի ղեկավարող անձը, իսկ 2011-2022 և 2020-2022թթ. ընկած ժամանակահատվածներում՝ նաև ընկերությունների տնօրենը, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2020թ. ապրիլ ամսից 2022թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ՍՊ ընկերությունների հարկման օբյեկտը. վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրենի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը։ 

Նախաքննության ընթացքում հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ և պետական բյուջե է վճարվել 121 200 000 դրամ։ 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.