ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրով ձեռք բերված բնակարանների և բնակելի տների հիպոթեքային վարկերի գծով առաջացող պարտավորությունները սպասարկելու համար նախատեսված է 7,1 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին։

«Տեղեկացնեմ, որ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով արդեն իսկ իր սեփական տունն է ձեռք բերել 3338 ընտանիք, իսկ ևս 600-ը ստացել, բայց դեռ չեն իրացրել բնակարանային հավաստագրերը»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման ուղղությամբ 2025 թվականի պետբյուջեի նախագծով  նախատեսված է շուրջ 12 միլիարդ դրամ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.