Բաքվում անցկացվում է համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը Cop29-ի շրջանակներում |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում անցկացվում է համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ 30 համաշխարհային կրոնների ներկայացուցիչներ՝ պատրիարքներ, Վատիկանի և Ալ-Ազհարի պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի հասարակական և կրոնական գործիչներ։

Գագաթնաժողովին ներկա են նաև պետական, գիտական և կրոնական գործիչներ՝ 55 երկրներից և 30 միջազգային կազմակերպություններից։ Գագաթնաժողովի բացմանը ներկա է գտնվել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ով ընթերցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։

Գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 5-ից 7-ը։ Նախատեսվում է նաև մասնակիցների ուղևորությունը Լեռնային Ղարաբաղ:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:

Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն էր հայտարարել, որ COP29-ի շրջանակներում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.