Ընդդիմությունը երթ է անցկացնում, որը կշարունակվի նաև վաղը |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ տեղի է ունեցել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան, որից հետո ցուցարարները երթ են սկսել Ռոբաքիձեի պողոտայից, շարժվել դեպի Ծերեթելիի պողոտա, այնուհետև` Դիղոմիի զանգված։

Ավտոմեքենաների երթևեկությունը նշված պողոտաներում մասամբ սահմանափակված է։

Քաղաքական առաջնորդների որոշմամբ՝ նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ին, Թբիլիսիի վերաքննիչ դատարանում տեղի կունենա հերթական ակցիան։ Ժամը 12:00-ից նշանակված է ընտրական վեճերի գործով դատավարությունը։

Ընդդիմությունը երկրորդ ատյանի դատարանում նոյեմբերի 5-ին քաղաքացիների հավաքի մասին հայտարարեց այն բանից հետո, երբ Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի դատավոր Վլադիմիր Խուչուան հաստատեց 4 ձայնի գաղտնիության խախտումը՝ դրանով իսկ բավարարելով «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) հայցը։ Դատավորի որոշմամբ՝ անվավեր են ճանաչվել Ծալկայի և Թեթրիծկղարոյի շրջաններում ընդգրկված էլեկտրոնային մի շարք շրջանների արդյունքները։

Ընտրական վարչությունը որոշումը բողոքարկել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.