ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն». ՌԴ հետախուզություն

ԱՄՆ պետքարտուղարությունում զգալիորեն արագացրել են Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների շուրջ աշխատանքները։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ստացված հաղորդագրության մեջ։

«Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա՝ խրախուսելով Երևանին արագացնել դեպի զարգացման արևմտամետ ձևաչափ վերջնականապես վերակողմնորոշվելու գործընթացը՝ չնայած անխուսափելի դժվարություններին: Ամերիկացիները ծրագրում են իրականացնել այս առաջադրանքը՝ օգտագործելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաները»,- նշվում է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱՀԾ-ի, «ԱՄՆ պետքարտուղարությանը կից «ժողովրդավարացման» ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ընդլայնել վերապատրաստման դասընթացները Հայաստանի հիմնական գերատեսչությունների ներկայացուցիչների համար և ապահովել նրանցում օտարերկրյա խորհրդականների մեծ ներկայությունը՝ Հայաստանի կառավարության աշխատանքը Արևմուտքի շահերին համապատասխանեցնելու համար»:

Նշվում է նաև, թե «խնդիր է դրվել Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ»:

«Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ իրականացնել, այդ թվում՝ վարկաբեկել Երևանի հետւ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի համագործակցության հեռանկարները, նաև նյութեր տարածել ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների «մտահոգությունների» վերաբերյալ:

«Միացյալ Նահանգների գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված է վճարել մերժելով սեփական ավանդույթները, ազգային սոցիալական արմատները, ինչպես նաև ԵԱՏՄ մերձավոր գործընկերների հետ կայուն առևտրատնտեսական կապերը, որոնք համապատասխանում են Հայաստանի շահերին և վերջին տարիներին ապահովել են նրա տնտեսության դինամիկ աճը»,- հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

Ըստ ՌԴ ԱՀԾ-ի՝ «այս եղանակով Վաշինգտոնը Հայաստանին համառորեն մղում է դեպի ազգային ինքնասպանություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.