Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Մոնղոլիա |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ին նիստում հավանություն տվեց  Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս հմաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019թ.հունիսի 2-ին:

Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ներկա պահին Մոնղոլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեծ չէ և սովորական անձնագրերով անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու շուրջ փոփոխություններ ենթադրող Արձանագրության կնքումը կարող է որոշակի խթան հանդիսանալ երկկողմ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնման համար, ինչպես նաև որոշակիորեն նպաստել երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

Արձանագրության նպատակն է՝ յուրաքանչյուր Կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.