Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը |aysor.am|

aysor.am: Արտախորհրդարանական 4 ուժերի կողմից նախաձեռնված՝ Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։

ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը ասաց, որ ԿԸՀ–ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը։

Ղուկասյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև նոյմբերի 14-ը ժամկետ ունի, որի ընթացքում քաղաքացիները կարող են դեռևս օնլայն միանալ ստորագրահավաքին։ Անուհետև մեկ ամիս ժամկետում կստուգվի ստորագրությունների վավերականությունը՝ հավաստիանալու, որ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք։ Այս ամենից հետո ԿԸՀ-ն կկայացնի ստորագրությունների վավերականացումը հաստատելու վերաբերյալ որոշում։

Որոշումը ստանալուց հետո նախաձեռնող խումբը Հանրաքավեի մասին օրենքով սահմանված կարգով կշարունակի իր գործունեույթունը և արդեն նախագիծը կներկայացվի ԱԺ։

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են նախաձեռնել ԱԺ-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հայաստան» դաշինքում ընդգրկված Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է մանդատից

2012-ից հետո ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվել․ Տիգրան Մուկուչյան |panarmenian.net|

ՏԻՄ ընտրություններ 23 համայնքներում․ 46 թեկնածու, 1 կուսակցական առաջադրում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.