ՆԳՆ-ում ֆրանսիական պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ոստիկանության ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։

Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի շարք այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։

Ներկայացվել են ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մատնանշվել հենասյունային ուղղություններով կարիքների գնահատման և վերլուծության, նյութատեխնիկական հագեցվածության և փորձագիտական աջակցության անհրաժեշտությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող ռազմավարական փոփոխությունների շրջանակում անդրադարձ է կատարվել միգրացիոն քաղաքականության մշակման, միգրացիոն հոսքերի կառավարման, ծառայության ինստիտուցիոնալ կայացման և թվային գործիքակազմերի ներդրման հարցերին:

Կողմերը կարևորել են նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը, միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները։

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ներկայացվել են Քրեական և Համայնքային ոստիկանությունների ստորաբաժանումների հագեցվածության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման, գործառույթների և կրթական միջավայրի բարելավման հարցեր։

Երկուստեք կարևորվել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ընդգծվել են փորձագիտական աջակցություն ցուցաբերելու, անձնակազմի կարողությունների լավարկման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հետ:

Ներկայացնելով փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ծառայության ուղղությունների զարգացման և արդիականացման գործում ֆրանսիացի փորձագետների աջակցությունը, ընդգծել բնակչության պաշտպանության, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտի առաջնահերթությունները:Ժ

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, նաև այցելել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա և ՆԳՆ կրթահամալիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.