Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |tert.am|

tert.am: Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ 

«Հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները զարգացվել  են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:

 

Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում,  պատրաստ է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիմքով գործընկերային աջակցություն ցուցաբերել՝ այն ձևով և ծավալով, որոնք  պահանջված կլինեն  բանակցող երկու կողմերից»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.