Մոսկվայի քաղաքապետը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին |news.am|

news.am: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։

Ըստ նրա` սկզբում ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը։

Ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։

«Նախնական տվյալներով բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

Մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել են ժամանման և մեկնման թռիչքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.