Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Կոստանյան |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից», – ասաց փոխարտգործնախարարը՝ շարունակելով․ – «Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»:

«Ազատության» հարցին՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիների մի՞ խումբ է, Կոստանյանը պատասխանեց․ – «Այո»։

Մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ին Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել։ Մամուլը գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարել։

ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.