Զուրաբիշվիլին կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել |panorama.am|

panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով երկիրը կկարողանա դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Վրաստանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Գերմանիայի օրենսդիրները։

«Դատելով ԿԸՀ-ի (Վրաստանի) ղեկավարի հայտարարություններից՝ պարզ է, թե ինչ որոշում կկայացնի ԿԸՀ-ն։ Այստեղ անակնկալներ չեն կարող լինել։ Ճգնաժամն ակնհայտ է, և մեր ընկերներն այստեղ են՝ ուղիներ գտնելու։ Վրաստանը դուրս կգա այս ճգնաժամից… Մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի երբ ժամանակը գա, Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և սա մեր ճանապարհն է դեպի կայունություն, ժողովրդավարություն և Եվրոպա»,-ասել է Զուրաբիշվիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.