2025 թ. պետբյուջեն մեր բոլորի, իրական Հայաստանի քաղաքացիների մասին է, ովքեր ձևավորում են մեր երկրի ներկան և ապագան. Վահե Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

ՀՀ 2025 թվականի պետբյուջեն բացառապես թվերի, տոկոսային հարաբերակցությունների կամ կանխատեսումների համախումբ չէ, այն մեր բոլորի մասին է, իրական Հայաստանի քաղաքացիների, նրանց, ովքեր ձևավորում են մեր երկրի ներկան և ապագան: Այս մասին ասաց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2025-ի բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով, ունենա զարգանալու և իր ջանքերն արժևորված տեսնելու հնարավորություն: Այս բյուջեն Հայաստանի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է, որով ամրապնդում ենք մեր երկրի դիմակայունությունը, խթանում տնտեսական ներուժը և ապահովում հարկաբյուջետային կայունությունը՝ ի նպաստ մեր երկրի բարօրության և քաղաքացիների բարեկեցության: Անկասկած, մեր նպատակը մեկն է՝ երկրի կայուն զարգացումը»,- ասաց ֆինանսների նախարարը:

Նա հիշեցրեց՝ բարելավվում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները, կառուցվում են ճանապարհներ, ջրագծեր, դպրոցներ և մանկապարտեզներ, բարեկարգվում քաղաքներն ու գյուղերը, նոր հեռանկարային հնարավորություններ են ստեղծվում մարզերում ներդրումների համար:

«ՀՀ զինված ուժերում և ուժային համակարգում մեկնարկած բարեփոխումները ամրապնդում են մեր քաղաքացիների անվտանգության զգացողությունը, իսկ պարեկային նոր ծառայությունը, որ հասանելի է արդեն բոլոր մարզերում, հիմք է հանդիսացել քաղաքացի-ոստիկան նոր փոխհարաբերությունների մշակույթի ձևավորման համար»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ սրանք ընդամենը մի քանի արձանագրումներ են այն բազմաթիվ արդյունքներից, որոնց Կառավարությունը հասել է վերջին տարիներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.