Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ. Վահե Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ-ն կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը:

«2025-ի հարկային վարչարարության ջանքերի և օրենսդրության փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ևս 0,7 տոկոսային կետով բարելավվում, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25 տոկոսի»,- տեղեկացրեց նախարարը:

Խոսելով 2025 թվականի պետբյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումների մասին՝ ֆինանսների նախարարը ներկայացրեց դրանք ըստ գերատեսչությունների:

Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող գումարը այս բյուջեով 2025 թվականին կավելանա համարյա 90 տոկոսով:

«Սա Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու մեր նպատակի իրագործման գործնական կարևոր քայլերից է»,- պարզաբանեց նախարարը:

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ամենաէական ավելացումները նախատեսվել են ՀՀ պաշտպանությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.