Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից |factor.am|

factor.am: «Մենք հրաժարվում ենք մանդատներ ստանալ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց ընթացքում տեղի են ունեցել տոտալ կեղծիքներ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք չունի «Միասնություն-Ազգային շարժման» անդամների փաստաթղթերն ուղարկել խորհրդարան՝ ճանաչելու նրանց լիազորությունները։ Ընտրությունների արդյունքներով այս կուսակցությանը բաժին էր հասնում 16 մանդատ։

«Դեռևս ընտրությունների օրը պարզ էր, որ այս ընտրությունները չեն արտացոլում Վրաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անունից հայտարարել ենք, որ չենք ճանաչում այս ընտրությունների լեգիտիմությունը և հրաժարվում ենք պատգամավորական մանդատներից»,- նշել է Բոկուչավան։

«Այս [ընտրական] ցուցակում բոլորս հրաժարվում ենք որևէ կերպ համագործակցել ընտրությունները կեղծող և մեր հայրենիքում Ռուսաստանի Դաշնության շահերն արտահայտող ռեժիմի հետ», – ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան։

Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.