Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ Փաշինյան |civilnet.am|

<dicivilnet.am: v class=”entry-content”>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ կառավարությունը չի կիրառի էլեկտրական մեքենաների ներմուծման համար նախատեսվող սահմանափակումը՝ կապված թողարկման տարեթվի հետ։ Այս մասին գործադիրի ղեկավարը հայտարարեց Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ 2025-ի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա:

«Եկել եմ այն որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի։ Կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2025-ի քվոտաները բաժանվելու են այլ տրամաբանությամբ։

«5000 մեքենայի քվոտա կտրամադրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են նաև ծառայություններ»,- հայտնեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.