Կառավարությունը 1,3 մլրդ դրամի վարկ կտրամադրի մարզահամերգային համալիրին |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 1,3 միլիարդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ օդափոխության, հակահրդեհային համակարգերի ստեղծման ու վերազինման համար։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում է։

662 միլիոն դրամը կուղղվի հակահրդեհային համակարգի կներդրման համար, 561 միլիոնը՝ օդափոխությանն համակարգի։ Եվս 120 միլիոն դրամ կհատկացվի էլեկտրական համակարգերի արդիականացման համար։

Ըստ կառավարության հիմնավորումների՝ համալիրիում ​​չկա հակահրդեհային համակարգ, ինչը 20 000 մարդու անվտանգության ապահովման և նորմերի պահպանման տեսանկյունից առաջնային լուծում պահանջող հարց է։ Կառավարությունը գնահատել է, որ մարզահամերգային համալիրում որոշ համակարգերի և շենքի առանձին հատվածների կապիտալ նորոգման նպատակով առաջիկա տարիներին անհրաժեշտ է ավելի քան 3,2 միլիարդ դրամի ներդրումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.