Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:

«Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։

Այնուհետև, Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ:

Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները: Պաշտպանը և ներկայացուցիչները շրջայց են կատարել ուղեկալների տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։

Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, քննարկվել են նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նրանց բարոյահոգեբանական վիճակին, իրավունքներին, նրանց հետաքրքրող հարցերին:

Բարձրացված հարցերը և դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկվել են հրամանատարական կազմի հետ:

Սահմանապահ զորքերի տարբեր ստորաբաժանումներ այցերը կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.