Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, հոգատարությամբ, բայց այն «սրբագործման» առարկա չպետք է լինի. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: 

Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

«Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է: Պաշտպանության նախարարությունը հանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իրենց ծառայության մեջ: Բայց մյուս կողմից, երբ ՊՆ-ն մեր երկրի 10 խոշորագույն հարկատուներից մեկն է, նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և սոցիալ-մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան»,-ասաց Փաշինյանը:  

Վարչապետը հավելեց, որ ինքը՝ որպես մի մարդ, որը բանակի «սրբագործման» հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանը բախվել, խորհուրդ է տալիս դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: Նա դա համարեց երրորդ հանրապետության ընթացքում բոլորի գործած մեծագույն սխալը: 

«Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.