Մոսկվան կսպասի Ուկրաինայի կարգավորման շուրջ Թրամփի առաջարկներին. Լավրով |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Լավրովը հայտնել է լրագրողներին։ Ըստ նրա՝ այդուհանդերձ Մոսկվան կսպասի Վաշինգտոնի գալիք վարչակազմի առաջարկներին:

«Չեմ պատկերացնում (թե ինչպես է Թրամփը պատրաստվում կարգավորել՝ խմբ.)։ Սպասենք առաջարկների։ Մենք պարբերաբար ընդգծում ենք, երբ մեզ հարցնում են այդ մասին, որ ցանկացած դեպքում այն քաղաքական գործիչը, ով խոսում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կողմնակից լինելու մասին, արժանի է ուշադրության»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ թե կոնկրետ ինչ կառաջարկի ամերիկյան գալիք վարչակազմը, դեռևս հայտնի չէ։ «Մեր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած իր ելույթում»,- եզրափակել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.