Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես՝ կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին: 

Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի դերն ու փուլային շարունակականությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.