Ուկրաինան հաստատում է՝ պատերազմի 1000-րդ օրը հարվածել է ՌԴ-ին ամերիկյան ATACMS հրթիռներով. Reuters

Ուկրաինան երեքշաբթի՝ պատերազմի 1000-րդ օրը ATACMS հրթիռներ է օգտագործել՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության աղբյուրի և ԱՄՆ անանուն պաշտոնյայի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար:

Պաշտոնական Վաշինգտոնը չի հաստատել այս տեղեկությունը, սակայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, չբացահայտելով իր աղբյուրներին, երեկ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին:

Խոսքը ATACMS հրթիռների մասին է: Սրանք Վաշինգտոնի կողմից ամենաերկար հեռահարության հրթիռներն են Ռուսաստանի ներսում նման հարձակումների համար:

Ռուսական կողմը հայտարարել է, որ երկրի ԶՈՒ-ն խոցել է Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի վրա արձակված վեց հրթիռներից հինգը: Մեկի բեկորները հարվածել են օբյետին՝ հրդեհ առաջացնելով: Այն արագ մարվել է: Ավեչածություններ չեն եղել, զոհեր ևս չկան:

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ հարվածել է ռուսական զենքի պահեստին մոտ 110 կմ Ռուսաստանի ներսում, հարձակում, որն առաջացրել է երկրորդական պայթյուններ: Ուկրաինայի զինված ուժերը հրապարակայնորեն չեն նշել, թե ինչ զենքեր են օգտագործվել, սակայն ուկրաինական կառավարության աղբյուրը և ամերիկացի պաշտոնյան հաստատել են, որ այն օգտագործել է ATACMS:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Ռուսաստանը խոցել  է արձակված ութ հրթիռներից երկուսը, և հարվածը եղել է զինամթերքի մատակարարման կետին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.