Թմրանյութի հայտնաբերման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով գյուղի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է մարիխուանա: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հողամաս: 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 13, 2 գրամ քաշով 2 փաթեթ: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ստացված տվյալներն իրացնելու նպատակով նույն օրը մեկնել են Ջրարբի: Պարզվել է, որ գյուղի 33-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։ Նա իրավապահներին է ներկայացրել  252 գրամ զանգվածով մեկ փաթեթ: Հայտնել է, որ ներկայացվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար է։

Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.