Amnesty International-ը Վրաստանին կոչ է արել հարգել հավաքների ազատությունը |panorama.am|

panorama.am: Մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց Թբիլիսիում ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի վրանային ճամբարը ցրելու համար՝ Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշևն ասել է.

«Վրաստանի իշխանությունները պետք է լիարժեքորեն կատարեն հավաքների ազատության իրավունքը հարգելու և պաշտպանելու իրենց պարտավորությունները։ Մարդիկ իրավունք ունեն խաղաղ ցույցեր կազմակերպել՝ առանց բռնության, ահաբեկման կամ անօրինական ձերբակալության վախի։ Ոստիկանության կոշտ արձագանքը խարխլում է այս սկզբունքները և ցույց է տալիս մարդու հիմնարար իրավունքները հարգելու հարցում ներկայիս կառավարության մոտեցումը: Բոլոր խաղաղ ցուցարարները, ովքեր մնում են կալանքի տակ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Երեքշաբթի առավոտյան Թբիլիսիի ոստիկանությունը ապամոնտաժել է Թբիլիսիի պետական համալսարանի մոտ ցուցարարների կողմից տեղադրված վրանային ճամբարը։ Վերջին երկու օրերին ցուցարարները բողոքում են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Ճամբարի ցրումը սկսվել է իրավապահների վերջնագրով, որոնք ցուցարարներից պահանջել են 15 րոպեի ընթացքում հեռացնել վրանները։ Երբ պահանջը չի կատարվել, ոստիկանությունը գործի է դրել հատուկ ստորաբաժանումներ և ջրցան մեքենաներ՝ տարածքը ցուցարարներից մաքրելու համար։ Լրատվամիջոցները հայտնում են, որ գործողության ընթացքում առնվազն 12 ցուցարար է բերման ենթարկվել, մի քանի մարդ վիրավորվել է։ Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հայտարարեց ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք վիճարկում է ընդդիմությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.