Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսն օկուպացվել է ԱՄՆ-ի կողմից աջակվող քրդերի կողմից |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան պատրաստ է ԱՄՆ զորքերի հնարավոր դուրսբերմանը Սիրիայից, հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող կառույցների նկատմամբ, որոնք մշտապես վտանգ են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը։ Մենք մեր բոլոր զրուցակիցներին փոխանցել ենք, թե որքան հստակ ու վճռական ենք տրամադրված այս հարցում։ Հյուսիսային Սիրիան օկուպացվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK/PYD/YPG-ի կողմից, որոնց աջակցում է Ամերիկան։ Այս տարածաշրջանը չափազանց կարևոր է ոչ միայն մեզ, այլև Սիրիայի համար։ Տարածաշրջանը PKK/PYD/YPG-ից մաքրելը շատ կարևոր է նաև սիրիական վարչակազմի համար: Սիրիայում քաղաքացիական պատերազմը խորը անկայունություն է առաջացրել մեր հարևանի տարածքում»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում Բրազիլիայից վերադառնալիս։

Ըստ նրա՝ «անկայունությունը գրավել է ահաբեկչական կազմակերպություններին Թուրքիայի սահմաններից այն կողմ, ինչպես ճահիճը՝ ճանճերին»։

«Թուրքիան պատրաստ է ինչպես նոր իրավիճակին, այնպես էլ ներկայիս իրողությանը, որը կստեղծի Ամերիկայի դուրս գալը Սիրիայից։ Մեր ազգային անվտանգությունն առաջին տեղում է և վեր է ամեն ինչից։ Մենք փորձում ենք Սիրիայում տիրող այս մթնոլորտը շրջել հօգուտ տարածաշրջանի՝ այդ հարցի շուրջ անհրաժեշտ բանակցություններ վարելով Ռուսաստանի հետ»,- ասել է Էրդողանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.