Հայաստանը պատրաստակամ է աջակցելու ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյանը՝ Իսպանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.