ՌԴ-ն հարվածել է «Օրեշնիկ»-ով՝ ի պատասխան Կիևի կողմից ATACMS ու Storm Shadow-ների կիրառման |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտներից մեկին միջին հեռահարության հրթիռով` առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների։ Օգտագործվել է «Օրեշնիկ» համալիրը։ Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ–ները գրում էին, որ ռուսական ռազմաօդային ուժերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածներ են հասցրել Դնեպրում, «Յուժմաշի» ուղղությամբ։
 
Պուտինն ասաց, որ ռուսական նորագույն հրթիռները նշանակետին են հարվածում վայրկյանում 2-3 կմ արագությամբ, հակառակորդի գործող հակահրթիռային պաշտպանության համակարգերն էլ դրանք չեն կարողանում որսալ։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը վճռական ու հայելային պատասխան կտա էսկալացիային և իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.