1lurer.am: Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։
«Մենք կորոշենք թիրախները, որոնք պետք է ոչնչացվեն մեր նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկման ժամանակ՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության սպառնալիքների վրա», – ասել է նա։
Իր ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքին հարվածներ են հասցրել ամերիկյան և բրիտանական հեռահար ճշգրիտ հրթիռներով։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերել Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։
«Այս պահից, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, Ուկրաինայի տարածաշրջանային հակամարտությունը, որը նախկինում հրահրվել էր Արևմուտքի կողմից, ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր»,- ընդգծել է Պուտինը։