Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։

«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը :

Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.