Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման |1lurer.am|

1lurer.am: Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ Ըստ մեղադրանքի՝ նա ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.