Ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ դրանք կկրճատվեն մոտ մոտ 80 տոկոսով․ Փաշինյան

Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձեւով․ հիմա ինչ է տեղի ունենում․ ես ծառայողական մեքենաների ցուցակներն ուզում եմ, եւ առավոտ էլ էի դրանով զբաղված, եւ էսպես գրիչով խազեր եմ քաշում էդ մեքենաների վրա։  Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համոզված եմ, որ էդ մոտեցման պատճառով որոշակի կազմակերպչական խնդիրներ կառաջանան, բայց կառաջանան, որովհետեւ մեր գործընկերները պատշաճ չեն արձագանքել իմ հրապարակային եւ ոչ հրապարակային ասածներին»,- հավելեց Փաշինյանը։

Հարցին՝ քանի տոկոսն է կացնով հատվելու, Փաշինյանը պատասխանեց՝ շատ մեծ տոկոսը, մոտ 80։ 

«Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների: Այդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին»,- եզրափակեց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.