Իրանն ու Ադրբեջանը նոր զորավարժություն են անցկացնում՝ երկրորդը մեկ ամսում |civilnet.am|

civilnet.am: Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժություններ են սկսել, հայտնում է IRNA գործակալությունը։

Նոյեմբերի 24-ին մեկնարկած զորավարժությունը, որին մասնակցում են ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, կրում է «Արասի համատեղ զորավարժություն» խորագիրը։ Վարժանքներն անցնում են Արդեբիլ նահանգի Ասլանդուզի շրջանում։

Ըստ իրանական աղբյուրի՝ զորավարժության նպատակն է կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։

Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ Կողմերը նոյեմբերի 4-ին ծովային ուժերի մասնակցությամբ զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում, իսկ նախորդ անգամ հունիսին Արաքսի ափին՝ իրանական Արևմտյան Ատրպատականի և Նախիջևանի սահմանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.