Հայաստանում անազատության մեջ գտնվողները անանուն բողոքներ ներկայացնելու հնարավորություն կունենան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նպատակ ունի ազատությունից զրկված անձանց համար ստեղծել պայմաններ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ ապօրինի պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։

Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ 

Նախագծով նախատեսվում է ազատությունից զրկված անձանց համար ներդնել անանուն հաղորդումների ներկայացման համակարգ, ամրապնդել խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բողոքների քննության մեխանիզմները։

Նախագիծը միտված է ապահովելու, որ ազատությունից զրկված անձինք կարողանան անարգել հայտնել խախտումների մասին՝ առանց վախի կամ կաշկանդվածության։

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն անանուն հաղորդումների ներկայացման պայմանները, դրանց ընդունման միջոցներն ու ընթացակարգերը։ Սա հնարավորություն կտա ազատությունից զրկված անձանց ապահովել լիարժեք իրավական պաշտպանությամբ, նվազեցնել խախտումների փաստերը և խրախուսել դրանց բացահայտումը։

Սույն նախագծերը համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որոնք նպատակ ունեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.